Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա

Հղիություն. 1-ին ամիս

Հղիություն. 1-ին ամիս

Բեղմնավորում

Ձեր հղիության ժամկետի  մանկաբարձական հաշվարկն սկսվում է վերջին դաշտանի առաջին օրվանից: Կանացի սեռական գեղձերը՝ ձվարանները, տեղակայվում են արգանդի երկու կողմերում՝ փոքր կոնքի խոռոչում: 

 

Ձվարաններում են արտադրվում ձվաբջիջներն ու կանացի սեռական հորմոնները՝ որոնցով էլ պայմանավորված է սեռական պատկանելությունն ու  սեռական օրգանների նորմալ գործունեությունը:


Յուրաքանչյուր ամիս ձևավորվում են մոտ 20 ֆոլիկուլ,  սակայն նրանցից կարող է հասունանալ միայն մեկը, հետևաբար, ձվարանում առաջանում են այսպես կոչված երկրորդային ֆոլիկուլներ, իսկ հետո՝ գրաֆյան  բշտիկ,  որը պատրաստ է բեղմնավորման, երբ ձվաբջիջը ձվարանից արտամղվում է ֆալոպյան փողեր:


Հզիություն. 1-ին ամիսՀղիության առաջին ամիս

 

Ձվարանը պարունակում է ֆոլիկուլների հսկայական քանակություն, որոնցում ձվաբջիջները սպասում են իրենց «հերթին»: Յուրաքանչյուր ամիս ձվարաններից մեկում սկսում է հասունանալ ֆոլիկուլ, որը դաշտանային ցիկլի 14-րդ   օրը պայթում է՝ ազատելով ձվաբջջին: Երբեմն ձվարաններում հասունանում են 2-3 ձվաբջիջներ, և բեղմնավորման դեպքում կարող է լինել բազմապտուղ հղիություն:  Ձվաբջիջը 200 միկրոն (միլիմետրի1/1000 մասը) շրջանագծով շրջանաձև տեսք ունի: Նրանում տեղակայված է ցիտոպլազմայով շրջապատված միջուկը, որը պարունակում է սկզբնական շրջանում սաղմի զարգացման համար անհրաժեշտ սննդարար նյութերի և ֆերմենտների մեծ պաշար:   

 

Փոքրիկի զարգացման առաջին շաբաթը


Դաշտանային ցիկլի մոտավորապես 14-րդ օրը ջվաբջիջը հասունանում է և պատրաստ է բեղմնավորման: Այն դուրս է գալիս արգանդից և ընկնում արգանդափողի մեջ, որտեղ պահպանում է կենսական ակտիվությունը մինչև 24 ժամ: Եթե բեղմնավորում տեղի չի ունենում, ձվաբջիջը մահանում է և արգանդի արտաթորության հետ  դուրս գալիս  հաջորդ դաշտանի ժամանակ:

 

հղիության առաջին ամիսՀղիության առաջին ամիսԲեղմնավորում


46 քրոմոսոմները  ապահովում են յուրաքանչյուր մարդու յուրահատկությունն ու թելադրում սաղմի զարգացման պայմաննները:


Սերմնահեղուկում պարունակվում է ձվաբջջի թաղանթը լուծող նյութ, որը հնարավորություն է տալիս սպերմատազոիդին  ներթափանցել ձվավաբջիջ, որից հետո մեկ այլ սպերմատազոիդ չի կարող ներթափանցել:  Սպերմատազոիդը լուծվում է ձվաբջջի հետ և ձևավորվում միաբջիջ սաղմը՝ զիգոտ:


Սպերմատոզոիդներ

 

Սեռական հարաբերության ժամանակ  կնոջ հեշտոց են ներթափանցում մոտ 300-500 մլն սպերմատազոիդներ, որոնց մեծ մասը մահանում է: Սակայն նրանցից առավել ակտիվներն ու շարժունակները ձգտում են առաջ՝ դեպի արգանդափողում իրենց սպասող ձվաբջիջը: Նրանց սպասում է դժվար ճանապարհ, հաղթահարում են արգանդի վզիկը, էնդոմետրիայի ծալքերով շարժվում առաջ, գտնում արգանդի փողը և ձգտում դեպի ձվաբջիջը: Դա խոչընդոտներով լի ճանապարհ է, և միայն ամենատոկուն սպերմատազոիդն է կարողանում կարճ ժամկետում (2 ժամից ոչ ավելի) հասնել իր նպատակին: Նրանց շարժվելուն օգնում է ձվաձև գլխին կպած երկար, ալիքաձև պոչիկը, որը նրանց որոշակի նմանություն է տալիս շերեփուկի  հետ:


Բեղմնավորումը
ամենից հաճախ կատարվում է արգանդափողի միջին հատվածում, ձվաբջիջը շրջապատվում է մոտ 400-500 սպերմատազոիդներով: Նրանցից յուրաքանչյուրի գլխիկում գտնվող  հատուկ բշտիկը  լցված է ֆերմենտներով, որոնք քայքայում են ձվաբջջի թաղանթը, որպեսզի նրանցից մեկը ներթափանցի, և դա հաջողվում է միայն լավագույնին: Սպերմատազոիդի՝ ձվաբջիջ ներթափանցելուց անմիջապես հետո, վերջինիս թաղանթը անհաղթահարելի է դառնում այլ սպերմատազոիդների համար:


ԲեղմնավորումԲեղմնավորումԲեղմնավորում

 

Ներթափանցելով ձվաբջիջ՝ սպերմատազոիդը կորցնում է լարան-պոչիկը, որը նրան այլևս պետք չէ: Սպերմատազոիդի գլխիկում գտնվում է 23 քրոմոսոմ պարունակող միջուկը, որոնք միաձուլվում են ձվաբջջի միջուկի 23 քրոմոսոմի հետ, այսպես ձևավորվում է զիգոտը՝ մարդկային սաղմի առաջին բջիջը:

 

Բեղմնավորված ձվաբջջի ներսում,  բացի սեփական միջուկից, երևում է նաև սպերմատազոիդի միջուկը, այս բջիջները պարունակում են գենետիկ ամբողջական ինֆորմացիան, որը երեխան ժառանգում է ծնողներից:


Ծնողներից յուրաքանչյուրից երեխային փոխանցվող 23 քրոմոսոմներից մեկը պայմանավորում է ապագա երեխայի սեռը: Մայրական սեռը պայմանավորող քրոմոսոմը միշտ X է, իսկ հայրականը կարող է լինել կամ` X, կամ` Y, եթե X քրոմոսոմը միաձուլվում է  մյուս X քրոմոսոմի հետ, ապա ձևավորվում է իգական սեռի սաղմ` XX քրոմոսոմներով, իսկ եթե X-ը միաձուլվում է Y-ի հետ, ապա ձևավորվում է արական սեռի սաղմ X Y քրոմոսոմներով: 


Մարդկային ձվաբջջի տրամագիծը մոտավորապես 0.15 մմ է, սպերմատազոիդինը՝ մոտ  0.005 մմ, իսկ բեղմնավորված ձվաբջիջը կշռում է մոտավորապես 5*10-9 գ, այսինքն, ինն ամսվա ընթացքում ձեր փոքրիկը բազմապատկում է իր քաշը գրեթե միլիարդ անգամ:


Ֆոլիկուլը, որի միջից դուրս է եկել ձվաբջիջը, վերափոխվում է ժամանակավոր գեղձի՝ դեղին մարմնի, դա հորմոնալ ազդանշան է արգանդի համար, որ իր խոռոչում շուտով կհայտնվի ձվաբջիջը:

 

ԲեղմնավորումԲեղմնավորումԲեղմնավորում

 

Դեղին մարմնի խնամքն իր վրա է վերցնում ձվարանը, որն այս պահից սկսած և հետագա տաս շաբաթների ընթացքում պետք է արտադրի հղիության նորմալ ընթացքի համար անհրաժեշտ պրոգեսթերոն և էսթրոգոն հորմոնները:


Բեղմնավորված ձվաբջիջը
սկսում է արգանդափողով շարժվել դեպի արգանդ` փողի մկանների կրճատման և թարթչավոր էպիթելերի թավիկների շարժման հաշվին, միաժամանակ այս ընթացքում այն շարունակվում է կիսվել՝ անընդհատ բազմապատկելով բջիջների քանակը: Բջիջների բազմապատկման գործընթացը շարունակվում է ֆալոպյան փողով ներքև շարժվելու ողջ ընթացքում:


ԲեղմնավորումԲեղմնավորում

 

Ձվարանից դուրս գալով՝ ձվաբջիջն ընկնում է ձագարաձև  ծայրով ֆալոպյան փողի մեջ: Փողի լորձաթաղանթում գտնվող մանրադիտակային թավիկները նպաստում են ձվաբջջի շարժմանը: Այս ուղին տևում է մոտ երեք օր, եթե ձվաբջիջը չի բեղմնավորվում, այն մեկ օրվա ընթացքում մահանում է և քայքայվում, իսկ մնացորդներն արգանդից անջատված լորձաթաղանթի հետ դուրս են գալիս դաշտանային ցիկլի ժամանակ:


Երկբջջանի էմբրիոնըՉորսբջջանի էմբրիոնըՈւթբջջանի էմբրիոնը

 

Բեղմնավորումից հետո 4-րդ օրը բեղմնավորված ձվաբջիջը փոխում է արտաքին տեսքը՝ նմանվելով  մոշի, որը լցված է հեղուկով: Այս փուլում տեղի է ունենում ապագա երեխայի ներքին օրգանների սաղմնային ձևավորումը՝ սկսվում է սաղմի զարգացման փուլը՝ էմբրիոգենեզը: 4-րդ օրը մոշաձև մարմինը շարունակում է ֆալոպյան փողով իր ուղին՝ կրկնելով սպերմատազոիդի ճանապարհը՝ այս անգամ հակառակ ուղղությամբ: Ձվաբջջի հետագա մասնատման արդյունքում ստեղծվում է բջիջների համալիր՝ բլաստոմերներ, որոնց արտաքին շերտը կոչվում է տրոֆոբլաստ: Այս բջիջները ֆերմենտների շնորհիվ լուծում են արգանդի լորձաթաղանթը, և ձվաբջիջը պատվաստվում է վերջինիս մեջ: Դա տեղի է ունենում բեղմնավորման 5-6-րդ օրը: Տրոֆոբլաստից հետագայում ձևավորվում է ընկերքը, ամնիոտիկ հեղուկն ու պտղի թաղանթը: Այս ընթացքում շարունակվում է բջիջների բաժանման գործընթացը. արտաքին բջիջներից ստեղծվում է տրոֆոբլաստը, կենտրոնական բջիջներից ձևավորվում է սաղմնային ելունդը, որից մի քանի օր անց հայտնվում է ամնիոտիկ պարկը, պորտալարը, ապա՝ սաղմը:


Գնալով մեծացող ձվաբջիջն այս փուլում կոչվում է բլաստոցիստ (բլաստ՝ ծիլ բառից), քանի որ ապագա սաղմը շրջապատող տրոֆոբլաստը տերև է հիշեցնում:

 

Արգանդում տեղավորվելը

 

Բեղմնավորումից հետո մոտավորապես 4-րդ օրը ձվաբջիջը հասնում է արգանդի խոռոչ: Այս ընթացքում այն իրենից ներկայացնում է հեղուկով լի գունդ, որը, չնայած իր աննշան չափերին, մոտ հարյուր բջիջ է պարունակում: Հաջորդ օրերին ձվաբջիջը շարժվում է արգանդի ներսում:

 

5-րդ օր՝ բլաստոցիստ: Արգանդի լորձաթաղանթը պատրաստ է ընդունել բլաստոցիստին, քանի որ դաշտանի ցիկլի առաջին օրվանից այն հաստացել է, ծալքերի հաշվին մեծացրել իր մակերեսը, ծածկվել արյունատար անոթների ցանցով, ակտիվացրել գեղձերի աշխատանքը, որպեսզի գլիկոգենի պաշար հավաքի: Այս ամենն արվել է պոտենցիալ զիգոտան ընդունելու և սնելու համար (իսկ եթե բեղմնավորում չի կատարվում, արգանդի լորձաթաղանթը պոկվում է և արգանդի մկանների կրճատման հաշվին դուրս մղվում, այս գործընթացը հենց դաշտանային ցիկլն է):


 

Փոքրիկ բլաստոցիստը «օգտվում է հյուրընկալությունից», նրա ծայրամասային բջիջները լուծում են արգանդի լորձաթաղանթը և հարմար տեղավորվում վերջինիս մեջ: Լորձաթաղանթին ամուր կպչելու համար բլաստոցիստը հատուկ թելեր է արտադրում, որոնք, թափանցելով լորձաթաղանթ՝ էնդոմետրիա, հյուսվում են նրա մազանոթների  և բջիջների հետ` միաժամանակ սնվելով նրանցից: Բլաստոցիստի պատվաստման գործընթացը տևում է մոտ 40 ժամ: Բլաստոցիստի՝ արգանդում ամրանալուց անմիջապես հետո, տրոֆոբլաստի բջիջները սկսում են արտադրել մարդու խորիոնիկ գենադոտրոպին, որը, ընկնելով արյունատար համակարգ, հաղորդում է օրգանիզմին հղիության մասին. արդյունքում սկսվում են մոր օրգանիզմի հորմոնալ փոփոխությունները,  որոնք անհրաժեշտ են սաղմի բարենպաստ զարգացման համար:

 

8-րդ օրը սաղմնային ելունդը վերափոխվում է դեղնուցային պարկի և ամնիոտիկ խոռոչի, որը շրջապատված է ամնիոնոմ կոչվող թաղանթով ու լցված է ամնիոտիկ հեղուկով:


Այս փուլում հնարավոր է մի բլաստոցիստի ներսում սաղմի՝ երկու զիգոտի բաժանվելը (առայժմ անհայտ պատճառներով) և երկու սաղմերի ձևավորումը: Այսպես ձևավորվում են միաբջիջ երկվորյակները: Կախված նրանից, թե ինչքան վաղ է կատարվել այս բաժանումը, միաբջիջ երկվորյակները կարող են ունենալ ընդհանուր ընկերք, կամ, յուրաքանչյուրն իրենը` մի ամնիոտիկ բշտիկ երկուսի համար կամ առանձին:

 

1-ին (մանկաբարձական` 3-րդ) շաբաթը


Փոքրիկն այլևս նման չէ տափակ սկավառակի, այն վերափոխվում է 1,5 - 2,5 մմ երկարությամբ գլանիկի:

 

Պատվաստումը (Իմպլանտացիա): 1-ին (3-րդ) շաբաթվա վերջում բեղմնավորված ձվաբջիջը սկսում է տեղավորվել արգանդի լորձաթաղանթի մեջ, որը կոչվում է պատվաստում (իմպլանտացիա): Սաղմի արտաքին բջիջների թավիկներn ամրանում են արգանդի պատերին, և բեղմնավորման գործընթացն ավարտված է: Սաղմի արտաքին բջիջների մազիկները ներթափանցում են արգանդը պատող էպիթելի շերտի մեջ և միանում մոր արյունատար անոթների հետ, որպեսզի ձևավորեն ընկերքը: Այլ բջիջներ վերաճում են պորտալարի և թաղանթի, որ պաշտպանում է պտուղը: Ներքին բջիջները բաժանվում են 3 շերտի և սկիզբ են տալիս տարբեր օրգանների ու հյուսվածքների:

 

2-րդ (մանկաբարձական` 4-րդ) շաբաթ


Այս շաբաթվա ընթացքում բեղմնավորված ձուն սկսում է վերածվել սաղմի: Սկսում են ձևավորվել 3 տեսակի սաղմնաշերտեր, որոնք սկիզբ կծառայեն տարբեր հյուսվածքների և օրգանների ձևավորման համար: Ներքին շերտը (эндодерма) պատասխանատու է թոքերի, լյարդի, մարսողական համակարգի, ենթաստամոքսային գեղձի ձևավորման համար: Միջին շերտից (мезодерма) զարգանում են կմախքը, մկանային համակարգը, երիկամները, սիրտը և արյունատար անոթները: Արտաքին շերտը (эктодерма) ձևավորում է մաշկը, մազերը, աչքերի ոսպնյակները, ատամների արծնապակին, նյարդային համակարգը: Ապա յուրաքանչյուր շերտի բջիջներ իրենց տեղն են զբաղեցնում: Ձևավորվում է սաղմի արցունքի կամ կաթիլի նման նուրբ գլխիկը: Ժամանակակից սարքավորումներով կարելի է տեսնել բեղմնավորված ձուն և մի կանաչ մարմին, որը սնում է պտղին, մինչև որ ընկերքը կսկսի ամբողջությամբ գործել և իր վրա կվերցնի սնելու և պաշտպանելու դերը:

 

3-րդ (մանկաբարձական` 5-րդ) շաբաթ

 

Բջիջների բաժանման մեջ կա հստակ տրամաբանություն: Արդեն կարելի է պատկերացնել, թե որտեղ կլինեն ոտքերը, գլխիկը, մեջքը, որովայնը: Տարբերակելի է մեջքի լարը և  դրա երկայնքով` այսպես կոչված, նյարդային խողովակը: Դա ողնաշարի և ողնուղեղի նախատիպն է: Տեսանելի է, թե ինչպես` ընդլայնվելով վեր, նյարդափողը տափականում է, դա կլինի գլխուղեղի առջևի մասը:Սաղմի կենտրոնում երևում է հյուսվածքների մի կծիկ, որտեղ կլինի սիրտը: Աստիճանաբար սկսում են ձևավորվել նաև արյունատար անոթները:

 

 3 շաբաթական հղիությունԱրյան շարժումը սրտում պտղի մոտ


Այս ժամանակ արդեն կարելի է տարբերակել, թե սաղմի մոտ որտե՛ղ կլինի գլխիկը, որտե՛ղ` ոտքերը: Սաղմը С տառի նման կորանում է: Նյարդային փողի երկայնքով սկսում են ձևավորվել հյուսվածքի հատվածներ, որոնք կոչվում են սոմիտներ: Դրանցից հետագայում առաջանում է մկանային հյուսվածքը և այլ հյուսվածքային համակարգեր: Սաղմը երկու թաղանթով պաշտպանված է: Մեծ պղպջակ հիշեցնող գոյացությունը կոչվում է դեղնուցային պարկ. Այստեղ ձևավորվում են սաղմի արյունային բջիջները:


Կարևոր նորություն է, որ սիրտն այս շաբաթում սկսում է բաբախել: Զարմանալի է, որքան շատ բան է կատարվում այսքան արագ: Տրանսվիգինալ ուլտրաձայնը մոտավորապես ցույց է տալիս ձվաբջջի և կանաչ մարմնի 90%-ը: Այժմ կարելի է տարբերակել երեխայի գլուխը պոչիկից: Շաբաթվա վերջում ֆոլաթթվի ընդունումը կխթանի նյարդածալքերի առաջացմանը և դրանց միացմանը: Արդեն խոսքը վերաբերում է սաղմին, որի միջին երկարությունը 1,5-2,5 մմ է:

 

4-րդ (մանկաբարձական` 6-րդ) շաբաթ


Նյարդային փողն արդեն պատվել  է հյուսվածքով, և նրա ծայրին սկսում է ձևավորվել գլխուղեղը: Ապագա դեմքիկի երկու կողմերում սկսում է ձևավորվել երկու պնականման ձևեր, յուրաքանչյուրում սկավառականման պիգմենտ:  Դա տեսողական պղպջակներն են, որոնց վիճակված է դառնալ երեխայի աչիկները` բավականին բարդ օրգաններ: Սաղմի սիրտը սկսում է բաբախել բեղմնավորումից 21 օր անց: 

 

4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն4 շաբաթական հղիություն

 

Սկսում է կատարվել գլխուղեղի հինգ հատվածների ձևավորումը, տեսանելի են դառնում գանգի մի քանի նյարդեր: Նկատելի են պտղի ձեռքերը և ոտքերը, սկսվել է աչքերի, շրթունքների և քթի ձևավորումը: Ողնուղեղն իր զարգացումով առաջ է անցնում մարմնի մնացած օրգաններից, ինչի արդյունքում առաջանում է պոչ, որը անհայտանում  է սաղմի հասակի երկարումից հետո: Թաղանթը սկսում է ապահովել սաղմի սնունդը: Գունավոր դոպլերոմետրի օգնությամբ տեսանելի է, թե ինչպես է աշխատում սիրտը 5շաբաթ 4 օրականում, որն սկսում է արյուն մղել: Սաղմն իր արյան շրջանառության շնորհիվ սկսում է ընկերք ձևավորել, որը հղիության ողջ ընթացքում մորից սնունդ է տալու երեխային: Սիրտը սկսում է կատարել վայրկյանում 60-90 բաբախյուն, իսկ մեկ ամսվա ընթացքում հաճախականությունը հասնում է 180-ի, ապա քչանում` մինչև 140-160: Ուլտրաձայնային հետազոտությամբ  սիրտը նկատելի կլինի միայն 12-14 շաբաթում, իսկ սրտի մանրամասն ուսումնասիրությունը հնարավոր կլինի միայն 20-24 շաբաթում: Այս նկարում ուլտրաձայնային ազդանշանն արտացոլվում է պտղի արյան բջիջներից: Գույնն արտացոլում է արյան շարժման էներգիան: Որքան արագ են շարժվում բջիջները, այնքան պարզ է գույնը: Հղիության նման վաղ ժամկետում արդեն կարելի է գնահատել սաղմի կենսունակությունը:

 

Հղիության առաջին ամիս (4 շաբաթական)

 

Տե′ս նաև` ԼՈՒՐԵՐ: Հղիություն, ծննդաբերություն

 

Սկզբնաղբյուր. kiev-mama.com.ua
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

08.10.2013

Հարգելի Անուշիկ, բարև Ձեզ, հնարավոր է մրսածության ֆոնի վրա բորբոքական երևույթներ, այս դեպքում ինչքան շուտ դիմեք մասնագետի խորհրդատվության և համապատասխան բուժում ստանաք, այնքան ավելի արագ կապաքինվեք և հղիանալու հավանականությունը կլինի շատ ավելի մեծ:

Անուշիկ

07.10.2013

Բարև Ձեզ ես ունեմ հետևյալ խնդիրը հարաբերությունից հետո դաշտանս ուշացավ թեստով փորձեցի և նկատեցի, որ հղի եմ սակայն մի քանի օր անց սկսվեց առատ արյունահոսություն և երբ վերջացավ կրկին փորձեցի թեստով և տեսա, որ հղի չեմ և արդեն երրերդ ամիսնա լինում որ հարաբերությոն եմ ունենում սակայն չեմ հղիյանում և դաշտանս մի տեսակ լյարդացացա լինում դրանից հետո ունեմ մեջքի ցավեր ժամանակ առ ժամանակ կասեք թե ինչ անեմ, միգուցե սխալ հարաբերությունիցե թե ուրիշ խնդիր կա?

Գոհար

07.10.2013

Բարև Ձեզ, ինձ հետաքրքրում է, եթե մի ամիս նորմալ ձվազատում է լինում, իսկ մյուս ամիս ոչ, ձվաբջիջը չի մեծանում, ինչ պետք է անել, արդյոք դա պետք է բուժել և ինչպես? Շնորհակալություն

Անի

30.09.2013

Անչափ շնորհակալ եմ բշկուհի ջան,չէ նման բան տեղի չի ունեցել ընդամնը տևել է մեկ րոպէ,մի հիմար ինչ կարող էր խափեց ինձ ես ոչինչ չէի հասկանում նման բաներից հիմա վախենում էի շնորհակալ եմ,որ նման հետևողականությամբ փորձում եք օգնել մեզ

Մեդ-Պրակտիկ

30.09.2013

Հարգելի Անի, բարև Ձեզ, հղիության համար անհրաժեշտ պայմանը սերմնահեղուկի առկայությունն է, եթե դա տեղիէ ունեցել, կարող է քիչ հավանականությամբ լինել հղիություն՝ ի հաշիվ ակտիվ սպերմայի հեշտոց ներթափանցման, եթե սերմնաժայթքում հեշտոցոմ տեղի չի ունեցել, հղիություն չի կարող լինել:  Ճի′շտ ապրեք:

ԱՆԻ

30.09.2013

Խնդրում եմ կպատասխանեք եթե Ձեզ համար նեղություն չի էլի խնդրում եմ շաատ

ԱՆԻ

30.09.2013

Բարև Ձեզ հնարավոր է հղիություն եթե առնանդամը միայն մի թեթեև քսել են հեշտոցին:(Կույս լինելու դեչքում)

Alla

28.09.2013

shat snorhakal em inc ognelu ev husadrelu hamar mersi

Մեդ-Պրակտիկ

27.09.2013

Հարգելի Ալլա, տպավորություն է, որ չկա լիարժեք հետազոտություն, որի հիման վրա հնարավոր լինի լիարժեք ախտորոշում և բուժում նշանակել: Սակայն կիստայի հավանականությունը քիչ է, հակառակ դեպքում էխոգրաֆիան (սա նույն հետազոտությունն է, ինչ սոնոգրաֆիան) ցույց կտար, կամ կունենայիք պարբերական ցավերի առկայություն:

Alla

26.09.2013

skzbic analizner em tvel ev parz e darcel vor borbokumner ev erozya unem kista ayd jamanak chi asvel vor ka....bujumic het es arajarkeci noric analizner tan bjishks chamadzaynvec aselov ameninch lava karik chka....sonografya chi arvel ....mi ankam exo arecin tesnelu ptux ka te che...im mot ka menak analizneti patasxan@

Մեդ-Պրակտիկ

26.09.2013

Հարգելի Ալլա, իսկ բորբոքումները և էռոզիան բուժվե՞լ են, և սոնոգրաֆիայի պատասխանը կա՞, որ հնարավոր լինի հասկանալ կա՞ կիստա, թե ոչ: Կիստայի ժամանակ հնարավոր է լինեն ցավեր՝ դաշտանի ցիկլի հետ կապված՝ հատկապես ձվազատման օրերին (դաշտանի սկսման օրից հաշված մոտ 11-15-րդ օրերին, հնարավոր է և ցավեր չլինեն): Խնդրում եմ պատասխանել այս բոլոր հարցերին, և մենք էլի կլինենք կապի մեջ:

Alla

25.09.2013

barev dzez..bjishks ayt amen@ lseluc miankamic et asec vor hnaravora hxiutyun vor@ vtangi arjeva kam kista....exoin asec vor es hxi chem isk kistayi masin chxosvec.....<<@ntanrapes chstukvecel kista ka te che>>......vor arten bjishks inc nayec ayt jamanak bolor hin kaskacner@ crvecin ev asec vor im mot dashtani xaxtum e...... isk borbokumneri ev erozyai jamanak kistayi anun chi shoshapvel... es hima mtahokvum em vor mi guce evs kista unem....ev mi xntranq dzez ete im mot arajacel e kista es inchpisi caver kam boxokner petke unenam vor haskanam vor da kistana

Մեդ-Պրակտիկ

25.09.2013

Հարգելի Ալլա, բարև Ձեզ, ուղարկած տվյալների հիման վրա դժվար է կոնկրետ պատասխաններ տալ, քանի որ սկզբում նկարագրվում է այլ բան, հետո բոլորովին այլ ընթացք է ստանում. բորբոքումների և էռոզիայի բուժումից անցում է կատարվում կիստայի և հղիության ընդհատման խնդրի, և ընդհանրապես ոչինչ չի ասվում սոնոգրաֆիայի արդյունքի մասին. կա՞ արդյոք կիստա, թե՞ ոչ, որի առկայույունը պիտի որ բացահայտվեր: Խնդրում ենք ավելի մանրամասն տվյալներ, մենք անմիջապես կպատասխանենք:

alla

24.09.2013

es anhangstanum em vor hnaravora kista nuynpes unenam....????????

alla

23.09.2013

barev dzez...xntrum em inc mi xorurt tveq es shat anhangist em..es chei hxianum dimeci ginekolki na asaec vor im mot borkokumner ev erozya ka...bujumic 4 amis heto krkin dimeci nran es qani vor verji amis@ 5 or ushacav dashtans heto mi qich aryun tesa u verj bjishks kaskacec kista kam @ntatvac hxiutyun..exon nayec ev asec vor hxiutyun chka..bujum nshanahec vor ipr dashtani xangaruma...nshanakec 9 mesyacev..aevit..dyufaston...hima es anhangstanum em

Մեդ-Պրակտիկ

20.09.2013

Հարգելի Լուսինե, բարև Ձեզ, նման ախտորոշում լինում է ոչ հազվադեպ, որը հղիությունից հետո երբեմն վերականգնվում ու անցնում է: Հավանական չէ այդ պատճառով, նաև հարաբաերության դիրքի պատճառով չհղիանալը, առավել ևս, որ կարելի փնտրել տարբեր դիրքեր՝ հետևելով սեքսոպաթոլոգների խորհուրդներին, որոնք կարելի է գտնել համացանցում:

 

Մեդ-Պրակտիկ

20.09.2013

Հարգելի Հասմիկ, բարև Ձեզ, ընդհանուր արմամբ Սումամեդը և Ցիպրոբայը հակացուցված են հղիության ժամանակ, քանի որ չկան համապատասխան հետազոտություններ նրանց ցուցված լինելու վերաբերյալ, չկան նաև ապացուցողական հիմքեր՝ նրանց հակացուցման համար, ուստի նախընտրվում է  հակացուցված տարբերակը՝ խուսափելու ցանկացած հնարավոր բարդություններից: Այստեղից հետևում է, որ չի կարող լինել նաև ուղղակի ցուցում՝ նրանց վտանգավորության և կտրուկ միջոցների դիմելու վերաբերյալ: Բոլոր դեպքերում հարկավոր է գինեկոլոգի խորհրդատվություն, առավել ևս, եթե խնդիր է եղել՝ դրանք օգտագործելու համար:

 

Հասմիկ

18.09.2013

Խնդրում եմ պատասխանեք , օգտագործել եմ սումամեդ, եվ ցիպրոբայ, ու 10օր հետո պարզվել է հղի եմ,ինչ անեմ հետագան

Լուսինե

18.09.2013

Բարեվ Ձեզ,ես մի հաոց ունեմ, վերջերս գնացել էմ գինեկոլոգի մոտ,ինձ այսպիսի դիագնոս տվեցն՝загиб матки кзади,սա կարող է պատճառ լինել չհղիանալու,կամ այս դեպքում հարաբերության դիրքը կապ ունի,խնդրում եմ պատասխանեք,անհանգստանալու առիթ կա

Hasmik

14.09.2013

Shnorhakalutyun patasxani hamar

Մեդ-Պրակտիկ

13.09.2013

Հարգելի Հռիփսիմե, սիրով կկիսենք Ձեր ուրախությունը և ուրախ կլինենք` օգտակար լինելու: )
 

Hripsime

13.09.2013

անչափ շնորհակալ եմ հուսադրող խոսքերի համար,ես այս էջը պատահաբար եմ գտել եվ շատ ուրախ եմ դրա համար,ձեր խորհուրդները անչափ կարեվոր են ինձ համար,եվս մեկ անգամ շնորհակալություն,ես հուսով եմ,որ մոտակա ժամանակներս այդ հրաշքը տեղի կունենա եվ ես ուրախությունս կկիսեմ ձեզ հետ!))))

Մեդ-Պրակտիկ

13.09.2013

Հարգելի Հռիփսիմե, բարև Ձեզ, կան դեպքեր, երբ հնարավոր է հղիանալ անգամ ամենավատ սերմի որակով, որն անգամ անհավանական է համարվում։ Ուստի, մի′ կենտրոնացեք խնդիրների վրա, դրանով իսկ Դուք խնդիրներ եք ստեղծում Ձեզ համար, որը ոչ պակաս խոչընդոտ կարող է դառնալ հղիանալու ճանապարհին։ Ձեզ մոտ դեռ չի կարելի անգամ անպտղություն համարեl։ Ապրե’ք, սիրե’ք իրար, վայելե′ք կյանքը, և հավատացե′ք, փոքրիկը անակնկալ կգա հենց այն ժամանակ, երբ ամենաքիչը կսպասեք նար գալուստին: )

Մեդ-Պրակտիկ

13.09.2013

Հարգելի Հասմիկ, բարև Ձեզ, դաշտանի նման փոփոխական բնույթը հնարավոր է լինում նաև մրսածության, սթրեսների արդյունքում, օրինակ, Ձեր նկարագրած արյան բնույթը լինում է նաև մրսածության ժամանակ։ Ավելի քիչ հավանական է, որ դա լինի բեղմնավորումից հետո և դիտվի որպես վիժում։ Ցանկալի է գինեկելեգի խորհրդակցությունը։

 

Hasmik

12.09.2013

hargeli bjishk es mek harz unem,im dashtanayi zikl@ shat xarn e,orinak 28,29,31,32,27,30,30,28,28 or@ mek e texi unezel verjin amisneri @ntazqum,isk ays amis 27 erord or@,shat zavor ev aryan shat mec qanakutyamb ev aryun@ ays amis karzes lyardazac liner,araji erku or@,hnaravor e ardyoq,vor saxm e uzezel zarganal,bayc dashtan e sksvel???

Hripsime

12.09.2013

Բարև՛ ձեզ հարգելի բժիշկ,ես կցանկանայի ստանալ ինձ հուզող հարցերի պատասխանը:Ես 11 ամիս է ինչ ամուսնացած եմ,եվ չնայած իմ ու ամուսնուս ջանքերին՝չեմ հղիանում,ես եղել եմ բժիշկի մոտ,ասել են,որ աջ ձվարանի մի փոքր բորբոքում կա,դեղեր եմ ընդունել 3 ամիս,նաեվ վիտամիններ,հիմա արդեն չկա,արդեն 3 ամիս է ստուգում եմ ձվազատումը,տեստի օգնությամբ, 13-14 օրերին լինում է ինձ մոտ,իսկ ամուսինս սերմի հետ կապվաց խնդիր ուներ,արդեն մեկ ամիս է ավատել է բուժումը,15 տոկոսով լավացել է սերմի որակը:Հարգելի բժիշկ խնդրու եմ ինձ օգնեք.արդյոք կարող են այլ խնդիրներ կամ պատճառներ լինել???

Մեդ-Պրակտիկ

10.09.2013

Հարգելի Անահիտ, բարև Ձեզ, եթե դեռևս չեք հղիացել, անպայման բուժվեք, եթե կա խլամիդիայի և ուրեոպլազմայի առկայություն։ Այս պարագայում Դուք կազատվեք հետագա խնդիրներից և բարդություններից։ Բուժման կուրսը անհատական է և կապված է նաև նշանակված բուժման արդյունավետությունից։ Իսկ եթե արդեն հղի եք և հայտնաբերվել են նշված ինֆեկցիաները, անպայման խորհրդակցեք մասնագետի հետ և ստացեք համապատասխան բուժում, քանի որ դրանք կարող են սպառնալիք լինել` կորցնելու հղիությունը կամ բերել վաղաժամ ծննդաբերության, կամ պտղի վարակվածության։

 

ANI

07.09.2013

KNEREQ TARASXALNERI HAMAR

ԱՆԻ

07.09.2013

ՉԷ ԵՍ ՁՎԱԶԱՏՄԱՆ ՊԱՀԸ ՆԿԱՏԻ ՒՆԵԻ ՔԱՆԻ ՈՐ ՑԱՎԵՐ ԵՄ ՒՆԵՆՒՄ ԱԸԴ ԹՆԴԱՑՔՒՄ և ՍՈՆՈԳՐԱՖԻԱՅՈՎ ՀԱՍՏԱՏԵԼ ԵՆ ՈՐ ԻՐՈՔ ԱՅԴ ՕՐԸ ԻՍԿԱՊԵՍ ԻՆՁ ՄՈՏ ԵՂԵԼ Է ՁՎԱԶԱՏՈԻՄ,ԵՍ ԴԱ ԶԳՈԻՄ ԵՄ,ԻՍԿ ՊԱՏԱՍՂԱՆԵԼՈԻ ՀԱՄԱՐ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՇԱՏ ՇԱՏ

Մեդ-Պրակտիկ

07.09.2013

Հարգելի Անի, բարև Ջեզ,

 

Համամիտ ենք բժշկի հետ ցավերն ամենայն հավանականությամբ կապված են ձվազատման հետ, դրա մասին է խոսում ցավերի բնույթը և ժամանակահատվածը։ Այն չի կարող կապ ունենալ բեղմնավորման հետ, և երբևէ չեք կարող զգալ բեղմանվորման պահը, այն չի ուղեկցվում որևէ զգացուղությամբ, առավել ևս` ցավի։ Մի խորհուրդ. եթե Ձեզ մոտ ամեն ինչ նորմալ է, չի բացառվում, որ հոգեբանական խնդիր լինի, մոռացեք դա որպես խնդիր, հավատացեք, հղիությունը կլինի, երբ ամենաքիչը սպասեք։

Կարդացեք նաև

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am
Ձվարանների էնդոմետրիոիդ կիստաներ. morevmankan.am

Ի՞նչ են ձվարանի էնդոմետրիոզը և էնդոմետրիոիդ կիստան:

Ձվարանների էնդոմետրիոիդ կիստան ներքին էնդոմետրիոզի տեսակ է...

ԿԻՆ: Հիվանդություններ
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am
Անցավ ծննդաբերություն. հաճախ տրվող հարցեր. morevmankan.am

Ինչպե՞ս և ե՞րբ է իրականացվում էպիդուրալ անզգայացումը:

Ծննդաբերությունը էպիդուրալ անզգայացմամբ իրականացնելու դեպքում անեսթեզիոլոգը...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am
Ձվարանների վաղաժամ անբավարարություն. morevmankan.am

Ի՞նչ է ձվարանների անբավարարությունը

Ձվարանների վաղաժամ անբավարարությունը ձվարանների գործառույթի մարումն է մինչև 40 տարեկան կանանց մոտ, որոնք նախկինում ունեցել են...

ԿԻՆ: Հիվանդություններ
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am
Ռեզիստենտ ձվարանների համախտանիշ. morevmankan.am

Ռեզիստենտ ձվարաններ. ի՞նչ է դա:

Ռեզիստենտ ձվարանները վիճակ է, որը բնութագրվում է ձվազատման բացակայությամբ...

ԿԻՆ: Հիվանդություններ
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am
Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ. morevmankan.am

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am
Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը. morevmankan.am

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Հղիություն, ծննդաբերություն
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Գենետիկա
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am
Դաշտանի առանձնահատկությունները դեռահասների մոտ․ Արմինե Դումանյան. morevmankan.am

Ե՞րբ է սկսվում սեռական հասունացումը աղջիկների մոտ։

Սեռական հասունացումն այն փուլն է, որի ընթացքում դեռահասները ենթարկվում են...

Առողջ կին
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am
Ուշ վերատադրողական տարիք. morevmankan.am

Կրթությունը, կարիերան, հասարակական կարգավիճակի որոշ նվաճումները պահանջում են վերանայել վերաբերմունքն այնպիսի կարևոր գործառույթի նկատմամբ, ինչպիսին վերարտադրողությունն է...

Հղիություն, ծննդաբերություն
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am
Հիստերոսկոպիա ԱՄԲ-ից առաջ. morevmankan.am

Օժանդակ վերարտադրողական մեթոդների արդյունավետությունը ապահովող կարևոր միջոց է ճիշտ ախտորոշումը: Այդպիսի մեթոդներից է հիստերոսկոպիան...

Հղիություն, ծննդաբերություն
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am
Կարո՞ղ է դաշտան լինել հղիության ժամանակ. morevmankan.am

Հղիության ընթացքում հեշտոցից արյունային արտադրությունը կարող է անհանգստացնել յուրաքանչյուր կնոջ: Ոմանք դա շփոթում են դաշտանի հետ, հատկապես, երբ արտադրությունը...

Հղիություն, ծննդաբերություն
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով

Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի...

Հղիություն, ծննդաբերություն
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am
Նախաիմպլանտացիոն թեստավորում. morevmankan.am

Նախաիմպլանտացիոն գենետիկ թեստավորումը (ՆԳԹ, PGT) հնարավորություն է տալիս նախքան իմպլանտացիան ուսումնասիրել էմբրիոնի գեները և քրոմոսոմները: Այս թեստավորումը ցուցված է այն զույգերին, որոնց մոտ նախկինում...

Հղիություն, ծննդաբերություն
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am
Ձվարանների պոլիկիստոզ. morevmankan.am

Հնարավո՞ր է հղիանալ ձվարանների պոլիկիստոզի դեպքում

Ձվարանների պոլիկիստոզը վերարտադրողական տարիքի կանանց մոտ ամենահաճախ հանդիպող...

ԿԻՆ: Հիվանդություններ
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am
Արգանդի փողերի անանցանելիության ախտորոշումը և բուժումը. morevmankan.am

Արգանդի փողերը կանանց ամենակարևոր օրգաններից են, որոնց գործունեության խաթարումը կարող է հղիության համար արգելք դառնալ...

ԿԻՆ: Հիվանդություններ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ